Ռումինական ընտանիքը բախվել է արտասովոր դժվարությունների հետ 46 ամյա Եկատերինա Մոլդովանի թաղման արարողության կազմակերպման ընթացքում, գրում է «Mirror»-ը: Բանն այն է, որ կնոջ քաշը կազմում էր 172 կգ, եւ նրա հարազատները ստիպված էին գումար ծախսել, որպեսզի համապատասխան չափերի դագաղ պատվիրեն: Բացի այդ, այն գերեզման իջեցնելու համար վերամբարձ կռունկ էր հարկավոր վարձել: Հարազատների խոսքով՝ Մոլդովանը սկսել է արագ գիրանալ այն բանից հետո, երբ վիրահատել են նրա լեղապարկը: Հարցազրույցներից մեկի ժամանակ ամուսինը նշել է. «Նա փորձում էր պայքարել ավել քաշի դեմ մինչեւ կյանքի վերջին օրերը, սակայն մարտն ի սկզբանե մատնված էր անհաջողության: Թվում էր՝ նա գիրանում է անգամ ուտելիքին նայելիս»:

Առողջապահության ծառայության ռումինացի պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք ճարպակալումը հիվանդություն չեն համարում, հետեւաբար, Եկատերինային, նրա ընտանիքին որեւէ օգնություն չեն տրամադրել: