Նորվեգիայի 12-ամյա բնակչուհի Թեան պատրաստվում է ամուսնանալ 37-ամյա տղամարդու հետ: Այս մասին գրում է тLifeNews-ը:
Ըստ պարբերականի, փոքրիկ աղջիկը հարսանեկան զգեստ է ընտրում եւ լրջորեն պատրաստվում է ամուսնության: Նա անձնական բլոգ է վարում, որտեղ որպես իսկական երձանիկ սիրահարված, ներկայացնում է սպասվող արարողության մանսրամասները:
Թեային փեսացուի տարիքը բոլորովին չի վանում: Նրա բլոգը ամենահայտնին է դարձել Նորվեգիայի ողջ պատմության ընթացքում: Հազարավոր մարդիկ քննարկում են իրավիճակը եւ փորձում են համոզել Թեային՝ հետ կանգնել նման տարիքում ամուսնանալու մտքից: Համացանցում ստեղծվել է հատուկ ռեսուրս (stoppbryllupet.no) այդ ամուսնության դեմ քվեարկելու համար:
Հարսանիքը նշանակված է մարտի 8-ին: Այս փաստը ստիպում է շատերին կասկածի տակ առնել աղջկա մտադրությունները: Բացի այդ, Նորվեգիայում նախկինի պես կարելի է ամուսնանալ միայն 18 տարին լրանալուց հետո:
Լրագրողները եւ իրավապաշտպանները վստահ են, որ սա սադրանք է՝ ուղղված նրան, որպեսզի մարդիկ ուշադրություն դարձնեն ողջ աշխարհում վաղ հասակում ամուսնությունների խնդրի վրա:
Նորվեգացի լրագրողների տվյալներով՝ 39 հազար աղջիկների ողջ աշխարհում ամեն օր «խլում են մանկությունից» եւ ամուսնացնում:





























