Բաքվի արվարձաններից մեկում խանութ է պայթել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Միջադեպի հետեւանքով մահացել է մեկ մարդ, 4-ը վիրավորվել են:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ենթադրաբար, փլատակների տակ եւս երկու մարդ կա, որոնց դուրս բերելու համար աշխատում են փրկարարները:

Պայթյունի պատճառը հայտնի չէ: ԱԻՆ-ում չեն բացառում, որ պայթյունը կարող է պայմանավորված լինել գազի արտահոսքով: Խանութը գտնվում է բազմահարկ շենքի առաջին հարկում: Շենքը չի տուժել: