«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ վերջին օրերին Հովիկ Աբրահամյանն իր մոտ է կանչել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին՝ նրանց հորդորելով մարդկանց բացտրել, որ նոր օրենքը որեւէ կերպ չի ոտնահարելու նրանց իրավունքներն ու շահերը։ Հանդիպումից Աբրահամյանը կռահել է,որ շատերը հենց իրենք են ՓՄՁ ներկայացուցիչներին հորդորում բողոքի ձայն բարձրացնել։ Այնուհետեւ վարչապետը «իշմար» է տվել, թե տեղյակ է՝ ով ինչպես է մարդկանց բողոքն ուղղորդում դեպի կառավարություն։ Հենց այս պատճառով որոշ խոշոր գործարարներ երեկ հրապարակային ակցիաներ են արել՝ ի նշան վարչապետին հավատարմության։ Մասնավորապես, Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, ով հանդիսանում է «Հրազդան Հոլդինգի» նախագահը, ասել է, որ ոչ թե ինքն է ուղղորդել տոնավաճառի աշխատակիցներին, այլ ընդդիմությունը։
Երեկ բավական նյարդային օր է անցկացրել նաեւ Ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























