Ադրբեջանի բնակիչը իր բողոքն արտահայտելու անսովոր եւ ողբերգական ձեւ է ընտրել՝ նա խաչել է իրեն ճանապարհի վրա:

Ինչպես հաղորդում է Turan-ը, Ադրբեջանի Սաաթլինի շրջանի Մուստաֆաբեյլի գյուղի բնակիչ Վյուսալ Զիյադովը մեխել է ոտքերը Բաքու-Հորադիզ ճանապարհի ասֆալտին: Այսպես նա իր բողոքն է հայտնել երեխայի բուժման համար միջոցներ չունենալու դեմ:

Ոստիկանության միջամտությունից հետո նրան տեղափոխել են շրջանային հիվանդանոց: Զիյադովի մոտ ոստիկանությունը ոչ ոքի չի թողնում:

Ոստիկանությունն այս առթիվ որեւէ մեկնաբանություն չի տալիս: