Ղազախստանում որոշել են Լուսինն ընդգրկել Ակմոլինի շրջանի կազմի մեջ:
Ինչպես հաղորդում է «Today.kz»-ը, Ղազախստանի մահմեդականների միությունն առաջարկում է Լուսնի վրա պանթեոն հիմնել, ինչը թույլ կտա ժամանակի ընթացքում այն ներառել Ակմոլինի մարզի կազմում:
Ավելի վաղ Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը հանձնարարել էր Աստանայի եւ Ակմոլինի մարզի ակիմներին ազգային պանթեոնի տեղակայման համար վայր ընտրել: Ղազախստանի մահմեդականների միությունն ու Կենտրոնական Ասիայում մարդու իրավունքների մահմեդական կոմիտեն առաջարկում են պանթեոնը տեղակայել Լուսնի վրա: Նրանց կարծիքով՝ սա թույլ կտա ողջ մարդկությանը հիանալ հռչակավոր ղազախների գերեզմանոցով՝ առանց բնակարաններից դուրս գալու:
ՂՄՄ-ն համարում է, որ հռչակավոր ղազախների աճյունները պետք է բացարձակ միջավայրում պետք է հանգչեն: Հաշվի առնելով Երկրի աղտոտվածության բարձր մակարդակը՝ Լուսնի վրա պանթեոնի շինարարությունն ավելի գերադասելի է:
Ղազախստանի մահմեդականների միությունը հավելել է, որ Լուսնի վրա մթնոլորտի բացակայությունը խորչընդոտում է կենսաբանական քայքայմանը, ինչը թույլ կտա աճյունները միլիարդավոր տարիներով պահել: Հաշվի առնելով՝ որ մարդկությունը կարող է գիտության զարգացման բնագավառում մեծ հաջողությունների հասնել, մեծ է նաեւ հավանականությունը, որ հանգուցյալներին հնարավոր կլինի հարություն տալ ու երկիր վերադարձնել:





























