Ադրբեջանում Ուիլյամ Շեքսպիրի ոգով հերթական ողբերգությունն է տեղի ունեցել: Ըստ «Qafqazinfo»-ի, ադրբեջանական շրջաններից մեկում տղան փախցրել է սիրած աղջկան, այնուհետեւ խեղդել է նրան եւ մարմինը ջրանցքը նետել:
Զոհը, ում անունը չի նշվում, ինքն է համաձայնել փախչել սիրած տղայի հետ, իսկ հետո հարսանիք անել: Սակայն ճանապարհին աղջկա մայրը զանգահարել է երիտասարդին, սկսել է կշտամբել եւ պահանջել, որպեսզի նա աղջկան տուն վերադարձնի: Դրանից հետո երիտասարդների միջեւ վեճ է ծագել, ինչի արդյունքում տղան խեղդել է աղջկան:
Հանցագործը ձերբակալված է, կատարվում է հետաքննություն:
Նշենք, որ մի քանի օր առաջ նման դեպք է տեղի ունեցել նաեւ Սումգայիթ քաղաքում: Երիտասարդը փախցրել է սիրած աղջկան, այնուհետեւ վրան բենզին լցրել եւ այրել ավտոմեքենան, որում նրանք գտնվել են:





























