Բաքվում ավտոմատներով զինված հանցագործները կողոպտել եւ պայթեցրել են բանկոմատը:
Lent.az գործակալության փոխանցմամբ՝ երեք դիմակավորված զինված անձինք հարձակվել են Բաքվի Բիլգյա թաղամասի խանութներից մեկի վրա:
Նենգամիտները ծեծել են խանութի պահակին եւ կապկպել վերջինիս, որից հետո խանութի մուտքի մոտ գտնվող «Միջազգային բանկի» բանկոմատին նռնակ են ամրացրել եւ պայթեցրել այն:
Բանկոմատից մեծ քանակությամբ գումար հափշտակելով՝ հանցագործները փախել են անհայտ ուղղությամբ: Տաք հետքերով հանցագործներին գտնելու նպատակով իրավապահ մարմինների կողմից ստեղծվել են օպերատիվ խմբեր:




























