Հնդկաստանում 28-ամյա ծրագրավորող Բավանի Գուչան Լալբագի բուսաբանական այգում արձանագրել է ֆոնդային բորսայի մասին նորություններ «կարդացող»  կապիկներից մեկի արձագանքը, փոխանցում է FedPost fedpost.ru-ն:

Ըստ տղամարդու՝ ինքը հաճախ է տեսել, թե ինչպես են  կենդանիներին կերակրում  թերթերով փաթաթած պտուղներով, եւ կենդանիները միշտ էլ ուշադրություն են դարձրել պտուղներին, այլ ոչ թե թերթերին, սակայն այս անգամ կապիկներից մեկը հանկարծ հետաքրքրվել է տպագված տեքստով: 

 Ճաշին բանան ստացած կապիկը դեն չի նետել թերթի էջը եւ ուտելուց հետո  սկսել է ուշադիր զննել ֆոնդային բորսայի մասին լուրերի սյունակը: «Կապիկը թերթը մոտեցրել է աչքերին՝ կարծես թե ցանկանալով  ոչ մի մանրամասն բաց չթողնել», - ասել է Բավանին:

 «Շատ հետաքրքիր էր հետեւել կապիկի արձագանքին եւ տրամադրության փոփոխությանը.  սկզբում նա  անհանգստացած էր, սակայն հետո հանգստացավ՝ անցնելով այլ սյունակների», - պատմել է Բավանին: