Հայաստանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը(ԵՏՄ) նոր շուկաներ կբացի հայ արտադրողների համար: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Տատյանա Վալովայային:

Հայ արտադրողների ապրանքները, համարում է Վալովայան, ԵՏՄ-ում պահանջված կլինեն:

«Առաջին առավելությունը կլինի այն, որ կտրուկ կմեծանա ներդրողների հետաքրքությունը Հայաստանի հանդեպ, այդ թվում նաեւ բարձր տեխնոլոգիական բնագավառում, քանի որ նախքան անդամակցությանը ԵՏՄ-ին, Հայաստանի շուկան իրենից բավական փակ շուկա էր ներկայացնում»,- նշել է Վալովայան:

Նախարարը վստահ է, որ ԵՏՄ-ն նոր հնարավորություններ կբացի նաեւ ավանդական արտադրության համար, որը Հայաստանում իրականացվում է՝ բանջարեղեն, միրգ, ձուկ եւ այլ ապրանքներ, այդ թվում նաեւ թեթեւ արդյունաբերության: Արեւմուտքի հետ հարաբերությունների սառեցման պայմաններում այդ ապրանքները մեծ պահանջարկ կունենան, մասնավորապես Ռուսաստանում:

«Մաքսային ձեւակերպման,սերտիֆիկացման եւ սանիտարական միասնական նորմերի  անհրաժեշտության բացակայությունը կանաչ լույս են վառում նոր շուկաներում Հայաստանի արտադրողների համար»,-ասել է Վալովայան:

Հիշեցնենք, որ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհուրդը հոկտեմբերի 10-ին հավանություն է տվել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: