Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագիրը խոչընդոտ չի հանդիսանում ԵՄ հետ հետագա հարաբերությունների կառուցման համար: Այդ մասին լրագրողներին հոկտեմբերի 10-ին հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան:
Նրա խոսքով՝ կողմերն աշխատելու են իրավական գործիքների շուրջ ապագա երկկողմանի հարաբերությունների համար: «Այնպես որ չեմ կարծում, թե դա խոչընդոտ կլինի»,- հայտարարել է դեսպանը:
Նա նշել է, որ ավելի հստակ տեղեկության համար հարկավոր է դիմել նաեւ իշխանություններին: «Մենք հայկական իշխանությունների հետ սեկտորային համագործակցության ոլորտների որոշման գործընթացքում ենք: Քանի որ մյուսները համաձայնեցվել են Վիլնյուսում»,- հայտարարել է Հրիսթեան:



























