Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը, երկրաշարժը արձանագրվել է տեղի ժամանակով 06.55-ին, Կասպից ծովի ավազանում, Նարդարան բնակավայրից 117 կմ դեպի հարավ-արեւելք:
Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 3,1, հիպոկենտրոնը գտնվել է 48 կմ խորության վրա:




























