Ադրբեջանում ցնցող հանցագործություն է կատարվել: Ըստ ANS PRESS-ի, Բաղբանլար գյուղում Թոֆադդին Հաջիեւը (ծնված 1951թ.) կտրել է դստեր՝ Աիդա Հաջիեւայի կոկորդը (ծնված 1986թ.):
Տեղեկատվության համաձայն՝ հայրը դստերը ստանել է, որպեսզի «պաշտպանի ընտանիքի պատիվը»:
Նշենք, որ Հաջիեւը նախկինում դատապարտված է եղել սպանության համար: Ոստիկանությունը ձերբակալել է մարդասպանին:
Ներկայում պատահարի վայրում իրավապահներ են աշխատում:





























