ԱՄՆ-ում Էբոլա տենդի նոր դեպք է բացահայտվել: Վարակվածը բուժաշխատող է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղական առողջապահության կազմակերպությանը:
Այդ բուժաշխատողը շփվել է լիբերիացու հետ, ով վարակի հետեւանքով Թեխասում մահացել է: «Մենք գիտեինք, որ երկրորդ դեպքը կարող է իրականություն դառնալ, եւ պատրաստվել էինք դրան»,- ասել է Թեխասի պետական ծառայությունների դեպարտամենտից բժիշկ Դեւիդ Լեյքին:
Լիբերիայի քաղաքացի Թոմաս Էրիկ Դունկանը, ում հետ շփվել է բուժաշխատողը, Լիբերիայից Դալլաս է եկել սեպտեմբերի 20-ին եւ մի քանի օր անց հիվանդության նախանշաններ զգացել:
Էբոլայի վարակն արագորեն տարածվում է Արեւմտյան Աֆրիկայում: Վարակի դեմքեր են գրանցվել Լիբերիայում, Սիերա-Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում եւ Սենեգալում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Էբոլայի տենդից մահացել է 4.033 մարդ: Վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ առայժմ գոյություն չունի:



























