Twitter սոցիալական ցանցի ղեկավարն ու աշխատակիցները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից սպառնալիքներ են ստացել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով սոցցանցի ղեկավար Դիք Կոստոլոյին:

Ըստ աղբյուրի, Twitter-ի աշխատակիցները սպառնալիքները ստացել են այն բանից հետո, երբ ընկերությունը որոշել է արգելափակել զինյալների էջերը, ովքեր սոցցանցի օգնությամբ կապ էին հաստատում մարդկանց հետ:

«Դա հակասում է մեր կանոններին: Դա անօրինական է բազմաթիվ երկրներում, որտեղ մենք աշխատում ենք: Նրանք մեր ցանցն օգտագործում են՝ կազմակերպությունն առաջ տանելու համար: Եվ երբ մենք գտնում ենք նրանց էջերը, արագորեն արգելափակում ենք»,- նշել է Կոստոլոն: