Չինաստանում շուրջ 30 հազար մարդ վարակվել է դենգեի տենդով: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով առողջապահության տեղական դեպարտամենտի հաղորդագրությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր 21 հազար վարակվածի եւ վեց զոհի մասին: Առողջապահության տեղական դեպարտամենտը շարունակում է ամեն օր վարակի շուրջ 1.000 դեպք արձանագրել:

Չինաստանում գրանցված դենգեի տենդը վերջին երկու տասնամյակում այստեղ գրանցված ամենալուրջ համաճարակն է: Անցյալ տարի Գուանդուն նահանգում ընդամենը 694 դեպք էր գրանցվել:

Բժիշկները համաճարակի պատճառ են համարում նահանգում օդի բարձր ջերմաստիճանն ու խոնավությունը: Այստեղ վարակի տարածման պատճառ դարձող մոծակների թիվը նորմայից հինգ անգամ ավելին է: