«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության շուրջ կարող է հստակ դիրքորոշում ունենալ, սակայն վերջինս դա խորհրդարանական ուժերի եռյակի շարժման օրակարգային հարց չի դարձնում: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին եռյակի (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀԱԿ պատգմավորական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ միայն 20-30 մարդ է շուրջ նյարդային ջղաձգումների վիճակում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալուն դեմ հանդես գալիս:
Զուրաբյանի խոսքով՝ խնդիրն այն չէ, որ ինչ-որ մեկի մոտ նյարդային ջղաձգումներ են առաջացել, այլ որ մարդիկ փորձում են խոսել ինչ-որ քաղաքական գործընթացի մասին եւ գնահատականներ տալ՝ ելնելով միմյանց հետ առնչություն չունեցող ելակետերից: «Եթե դուք դեմ էիք Եվրասիական տնտեսական միությանը, ո՞վ էր ձեզ խանգարում նույն օրը (Փառք Աստծո, Հայաստանում մի քանի հրապարակ կա) Սերժ Սարսգյանի (ով ստորագրել է ԵՏՄ-ին երկրի միանալու մասին պայմանագիրը) դեմ բողոքի ցույց կազմակերպել: Ես հիմա նրանց ՝ նյարդային ջղաձգումների մեջ գտնվող այդ 20-30 մարդկանց մեղադրում եմ Հայաստանի ինքնիշխանությունը հանձնելու մեջ, քանի որ նրանք կարծում են, որ անկախությունը վաճառված է, սակայն այդ կապակցությամբ իրենց դժգոհությունը չեն արտահայտում», - նշեց Զուրաբյանը: Նա հիշեցրեց, որ այսօրվա դրությամբ եռյակը ավելի կարեւոր օրակարգային խնդիր ունի՝ «Հայաստանն ազատել իրեն սպառած ռեժիմից»:





























