Ղուրսալի գյուղում գտնվող գիշերային ակումբից, հոկտեմբերի 11-ին,  ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ ակումբի բակում վիճաբանություն է տեղի ունենում:

Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ ակումբի բակից 24-ամյա Սմբատ Ա.-ին տեղափոխել է հիվանդանոց, որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել է «ձախ մեծ նստամկանի ծակած վերք» վնասվածք:

Ժամը 02.30-ին Սմբատ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, գիշերային ակումբի բակում անհայտ անձը անհայտ առարկայով ծակել է իր նստամկանը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 16.00-ին, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա Վահե Մ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել եւ առգրավվել է:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: