Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, հոկտեմբերի 11-ին, ժամը 13.30-ին, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 15 շենքի մոտ հայտնաբերել եւ բերման են ենթարկել 26-ամյա Ռոման Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա օգոստոսի 5-ից ՌԴ Սոչի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի /ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը/ 1-ին մասի մեղադրանքով: