Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 10.30-ին, Երեւանի Մուրացանի փողոցից բերման է ենթարկվել 26-ամյա Ստեփան Պ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հոկտեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 1-ին մասի մեղադրանքով: