Երեւանի Աբովյան փողոցի թիվ 27 հասցեի դիմաց, հոկտեմբերի 12-ին, ժամը 20.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.00-ին, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ե. Թադեւոսյան փողոցի թիվ 12/15 շինության դիմաց վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 16.50-ին, «Նիսան Մաքսիմա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Դեմիրճյան եւ Պռոշյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, որը բուժօգնություն է ստացել շտապօգնության խմբի կողմից:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 14/10 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 12 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել Է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























