Ջրվեժ գյուղում, հոկտեմբերի 12-ին, ժամը 14.20-ին, «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի վայրում Աբովյան քաղաքի շտապօգնության խումբը բուժօգնություն է ցուցաբերել «ԳԱԶ-3102»-ի ուղեւորուհուն:
Կատարվում է քննություն:




























