Գյումրիի Շչերբինայի փողոցի թիվ 10 շենքի դիմաց հոկտեմբերի 12-ին, ժամը 11.20-ի սահմաններում, «Նիսան Պրիմերա» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: