Հակառակ տարածված կարծիքին այն մասին, թե կոֆեինը կարող է օգնել քննություններին պատրաստվելու ժամանակ, դրա չարաշահումը կարող է հակառակ արդյունքը ցույց տալ, պնդում են գիտնականները, հաղորդում է «FedPost.ru»-ն:
Ավստրալիական բժշկական ասոցացիայի նախագահ բժիշկ Բրայան Մորթոնի խոսքով՝ կոֆեին պարունակող ըմպելիքների չարաշահումը կարող է նվազեցնել ուսանողի առաջադիմությունը, ինչպես նաեւ առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Կողմնակի ազդեցությունների թվում նա նշել է գլխացավը, ցնցումները, նյարդայնությունը, անհանգստությունը, սրտի արագ աշխատանքը, հիշողության կորուստը:
Այսպես, հետազոտողը նախազգուշացնում է, որ վտանգավոր է օրական 4 բաժակից ավելի սուրճ կամ կոֆեին պարունակող ըմպելիք օգտագործել: Եթե հնարավոր չէ առանց կոֆեինի, փորձագետը խորհուրդ է տալիս չորս անգամ օգտագործել, ընդ որում վերջինը պետք է մինչեւ ժամը 16:00-ն ըմպեն:
«Ուսանողները պետք առողջ դատողությունը պահպանեն կոֆեին օգտագործելիս,- ասել է նա «Mail Online»-ին տված հարցազրույցում:- Միայն չափավոր քանակությունը կարող է օգնել ուսանողներին կենտրոնանալ»:
Բժիշկը նաեւ ընդգծել է քնի կարեւորությունը, հիշեցնելով, որի նախընտրելի տեւողությունը պետք է կազմի 7-8 ժամ:



























