Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 00:10-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծոծորակի շրջանի սալջարդ-պատռած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել անհայտ տղամարդու դիակ։ Քննությամբ պարզվել է, որ մահացածը ԻԻՀ քաղաքացի Էսֆամեդիար Քավիանն է։

Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե նւյն ժամին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Մարիոթ» հյուրանոցային համալիրից ներքեւ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ մի քանի տղաներ խփել են մի պարսիկի եւ փախել։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։