Ադրբեջանում անհայտ անձինք այրել են ազգային դրոշը:

Ինչպես հաղորդում են ադրեբջանական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ի ցերեկը Քյուրդամիրում, Դրոշի հրապարակում:

«Վանդալներին ինչ-որ կերպ հաջողվել է այրել դրոշը, որը կախված էր դրոշակալի վրա: Դրա հետեւանքով դրոշն ամբողջովին այրվել է: Դրոշակալի վրա նույնպես տեսանելի են այրման հետքեր: Դեպքի վայրում մեծ թվով ոստիկաններ են հավաքվել, որոնք փորձում են գտնել չարագործներին»,- հաղորդում են լրատվամիջոցները:

Տվյալ միջադեպը վկայում է Ադրբեջանում «հայրենասիրական բարձր ոգու առկայության» մասին: