Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանին (Հունաստան): Հանրապետության նախագահը Գասպար Կարապետյանին, ծավալած հայանպաստ ակնառու գործունեության համար, հանձնել է ՀՀ պետական բարձր պարգեւ՝ Մխիթար Գոշի մեդալ, որով նա պարգեւատրվել էր Անկախության տոնի առթիվ:
Նախագահը շնորհավորել եւ հետագա հաջողություններ է մաղթել Գասպար Կարապետյանին:




























