Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզի Առինջ գյուղում: NEWS.am-ի տեղեկություններով, անհայտ անձը կրակել է 2-րդ փողոցի մի բնակչի ուղղությամբ:
Նախնական տեղեկություններով, կրակոցներ են արձակվել BMW մակնիշի մեքենայի վրա, որում եղել է զոհվածը:
Ոստիկանությունից հաստատեցին միջադեպի փաստը, սակայն մանրամասներ չեն հաղորդել: Տեղում աշխատում են իրավապահները՝ պարզելու դեպքի հանգամանքները:




























