Ուկրաինան դրական է գնահատում գազի պարտքի պայմանները պարզեցնելու Ռուսաստանի մտադրությունը, որով նախատեսվում է, մասնավորապես, առաջին վճարումը 2 մլրդ դոլարից նվազեցնել մինչեւ 1.45 մլրդ դոլարի եւ ձմռան շրջանում գազի մատակարարման ծավալները 5 մլրդ-ից հասցնել մլրդ քառակուսի մետրի: Այս մասին գրում է ՈՒՆԻԱՆ-ը:

Սակայն, էներգետիկայի եւ ածխային արդյունաբերության նախարար Յուրի Պրոդանի տեղեկացմամբ, բավարար չէ խնդիրը լուծելու համար: «Այո, մենք կարող ենք համաձայնել, դրանք մեր առաջարկություններն էին: Բայց դա ամբողջ փաթեթից միայն մեկ կետ է, որին Ռուսաստանը համաձայնել է: Առայժմ խոսքը միայն գումարի մասին է: Բայց հարկավոր է հստակեցնել, թե ինչպես պետք է իրականացնենք գազի համար հետագա վճարումները»,- նախարարի խոսքերն է մեջբերում աղբյուրը:

Ըստ գործակալության, Ուկրաինան պնդում է, որ գազի համար վճարել են՝ ըստ մատակարարումների: