Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով` Հայաստանի առջեւ ավելի լայն դռներ են բացվում տնտեսական եւ անվտանգության ապահովման առումով: Այս մասին այսօր` հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
«ԵՏՄ-ն մեզ տալիս է ապրանքների, ներդրումների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժի հնարավորություն: Կարծում եմ, որ եվրոպական շատ երկրներ էլ կարող են իրենց ապրանքի տեղաշարժի մի մասը տեղափոխել Հայաստանի սահմանով»,- ասաց Գագիկ Մելիքյանը:
ՀՀԿ խմբակցության քարտուղարը համոզված է, որ ԵՏՄ-ին անդամակցելով Հայաստանում ապրանքները չեն թանկանա:
Նշենք, որ Հայատսանը ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը ստորագրել է հոկտեմբերի 10-ին Մինսկում:





























