Լեհաստանի կենդանաբանական այգում երիտասարդ առյուծը հարձակվել է երեք էգերից ամենաերիտասարդի վրա եւ խեղդել, գրում է «Ինտերֆաքսը»:

Այգու աշխատակիցները փորձել են իրարից հեռացնել կենդանիներին՝ ուժեղ հոսանքով ջուր պահելով վրանները, սակայն նրանց փորձերը հաջողությամբ չեն պսակվել: Առյուծն էգին բաց է թողել միայն 10 րոպե անց:

«Մենք այժմ չենք կարող վստահ լինել, որ առյուծը մյուս երիտասարդ էգերին էլ չի խեղդի», - լրագրողներին պատմել է այգու տնօրենը՝ հավելելով, որ չի հասկանում, թե ինչը կարող է միջադեպի պատճառը լինել:

Չորսամյա Արկո անունով որձը, հիշեցնում է գործակալությունը, կենդանաբանական այգի էր բերվել Լիսաբոնի կենդանաբանական այգուց՝ ավելի քան մեկ շաբաթ առաջ: