Ուկրաինայում՝ Գերագույն ռադայի շենքի մոտակայքում, ցուցարարների ագրեսիվ գործողությունների հետեւանքով Ազգային գվարդիայի 9 զինծառայող է վիրավորվել: Այդ մասին գրում է UNIAN-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ազգային գվարդիայի մամուլի ծառայությանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ զինծառայողները փակ գանգուղեղային վնասվածքներ եւ տարբեր ծանրության կոտրվածքներ են ստացել:
Աղբյուրը հիշեցնում է, որ այսօր՝ հոկտեմբերի 14-ին, «Ազատություն» միությունը Կիեւում քայլերթ է իրականացրել: «Ազատության» ակտիվիստները մի քանի հազարանոց կազմակերպված շարասյունով անցել են Կիեւի փողոցներով՝ շարժվելով դեպի Գերագույն Ռադայի շենք: Ակտիվիստները խորհրդարանից պահանջել են իրենց ճանաչել՝ որպես Ուկրաինայի պետական անկախության մարտիկներ: «Ազատություն» ցույցը անցել է հարթ ու խաղաղ: Այդ ընթացքում, Ռադայի շենքին մի խումբ անհայտ անձինք են մոտեցել: Նրանք շենքի ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլ» եւ ճայթռուկ են նետել՝ վիճի բեռնվելով իրավապահների հետ:




























