Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը ստորագրել է Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում տեղական ինքնակառավարման հատուկ կարգավիճակի մասին օրենքը: Այդ մասին գրում է «Ինտերֆաքս Ուկրաինան»:
Աղբյուրի տվյալներով՝ օրենքն ուղարկվել է Ուկրաինայի նախագահի ստորագրությանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Գերագույն Ռադան Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում տեղական ինքնակառավարման հատուկ կարգի ներդրման մասին օրենքը ընդունել էր սեպտեմբերի 16-ին:
Հոկտեմբերի 7-ին Կանոնակարգային կոմիտեն հաղորդել էր, որ ժողովրդական պատգամավորների կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում տեղական ինքնակառավարման հատուկ կարգավիճակի մասին օրենքի քվեարկության ժամանակ խախտումներ չեն գրանցել:




























