Բաքվում չեղայալ է հայտարարվել Վալենտին Գաֆտի մասնակցությամբ համերգը:

Այդ մասին հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով միջոցառման կազմակերպիչներին:

«Բաքվում աշխատանքը շարունակելու անհնարինությունից ելնելով՝ մենք հարկադրված ենք չեղյալ հայտարարել 2014թ. հոկտեմբերի 17-ին եւ 18-ին նախատեսված Վալենտին Գաֆտի եւ Օլգա Օստրոումովի մասնակցությամբ ներկայացումները, եւ 2014թ. հոկտեմբերի 31-ին նախատեսված Անդրեյ Մակարեւիչի «Կրեոլյան տանգո երգչախմբի»  համերգը», - նշվում է ֆեյսբուքյան Kassir.az էջում հրապարակված հայտարարությունում:

Նշենք, որ Վալենտին Գաֆտը քննադատել էր Ղրիմի հարցով Ռուսաստանի իշխանությունների գործողությունները: