Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների կողմից հաստատված երկկողմ համագործակցության 2014թ. պլանի համաձայն` ս.թ. հոկտեմբերի 13-ին Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յու.Ստավիցկիի գլխավորած պատվիրակությունը:
Ռուսական պատվիրակությունը կմասնակցի ինժեներական ապահովման ոլորտում աշխատանքային քննարկումներին եւ կայցելի ՀՀ ԶՈՒ ինժեներական զորամասեր: Պատվիրակության այցը կավարտվի ս.թ. հոկտեմբերի 15-ին:
Հոկտեմբերի 14-ից 17-ը Հայաստանում է գտնվելու նաեւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության աշխատանքային խումբը` ՌՔԿՊ ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկան նպատակով:




























