Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հոկտեմբերի 14-ին,  մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի համերգին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը նշել է, որ Մոնսերատ Կաբալյեն արդեն իր ուրույն տեղն է զբաղեցնում Արցախի կյանքում եւ շոշափելի ներդրում ունի մեր մշակույթի զարգացման գործում՝ ընդգծելով, որ դա անկեղծ բարեկամության եւ մարդասիրության լավագույն դրսեւորում է:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից: