ԼՂՀ-ում զինվորական ծառայության մեկ տարվա ստաժի արժեքը 1300 դրամ է: Այս մասին որոշում է կայացրել ԼՂՀ կառավարությունն, իր այսօր՝վա՝ հոկտեմբերի 14-ի նիստում:

Մասնավորապես, կառավարությունը փոփոխություններ է կատարել 2012 թվականի հունվարի 19-ի «Հիմնական կենսաթոշակի չափը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը եւ թաղման նպաստի չափը սահմանելու մասին» եւ «Մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված զինվորական կենսաթոշակները հաշվարկելու մասին» որոշումների մեջ:

Հաստատվել են նաեւ այլ տիպի զինվորական կենսաթոշակների չափերը: Երկրորդ նախագծի ընդունմամբ սահմանվել է նախկինում նշանակված զինվորական կենսաթոշակները վերահաշվարկելու համար հիմք ընդունվող զինծառայողի անձնական գործակիցը որոշելու կարգը: