Brent նավթը այսօր՝ հոկտեմբերի 14-ին, նվազման նոր ռեկորդ է սահմանել: Այս մասին հաղորդում է «Ինետրֆաքսը»:
Brent նավթի նոյեմբերի ֆյուչերսների գինը Լոնդոնի բորսաում ընկել է 2,62 դոլարով՝ հասնելով մեկ բարելի համար 86,27 դոլարի, ինչը 2010-ի դեկտեմբերից ի վեր ամենացածր գինն է:
Վերլուծաբանների մի մասը կարծում է, որ նավթի գների աճն անխուսափելի է: Նրանք դեռեւս դժվարանում են ասել, թե որքան կտեւի նավթի գների ընթացիկ անկումը: Միաժամանակ, փորձագետները վստահ են՝ որքան շատ նվազեն նավթի գները, այնքան կտրուկ վեր կբարձրանան:




























