Հոնկոնգում կրկին բախվել են ոստիկաններն ու ցուցարարները, հայտնում է BBC-ն։

Ըստ ոստիկանության աղբյուրի՝ իրավապահները փորձել են ցրել ցուցարարներին եւ ազատել կառավարության շենք տանող ճանապարհը։ Պաշտպանիչ սպառազինությամբ հարյուրավոր ոստիկանները պղպեղային գազ եւ մականներ են կիրառել ցուցարարներին ցրելու համար՝ կալանավորելով տասնյակ մարդկանց։
Աղբյուրը նշում է, որ հոկտեմբերի 14-ին կոշտ բախումները հաճախակի չէին. այդ օրը ոստիկանությունը բողոքների սկսվելուց ի վեր առաջին անգամ արցունքաբեր գազ էր օգտագործել։

Հիշեցնենք,  հոկտեմբերի 13-ին Հոնկոնգում դեմոկրատական շարժման հակառակորդները փորձել էին քանդել  Ադմիրալտեյսկի թաղամասի բարիկադները, որը դարձել էր ոստիկանության եւ ակտիվիստների միջեւ հերթական  կռվի պատճառ։

Նշենք, որ Հոնկոնգի ղեկավար Լյան Չժենյինին մեղադրում են  50 մլն դոլար յուրացնելու մեջ։