Հոնկոնգում ժողովրդավարական շարժման հակառակորդները փորձել են քանդել Ադմիրալտեյսկի շրջանի բարիկադները, որը դարձել է ոստիկանության եւ ակտիվիստների միջեւ հերթական բախումների պատճառ, գրում է  BBC-ն:

Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերի 10-ին հարյուրավոր մարդիկ, որոնցից ոմանք դիմակներով են եղել, ներխուժել են բողոքողների կողմից հաստատված բարիկադների վրա: Ոստիկանությունը շղթա է կազմել` կողմերին բաժանելու համար: 

Հիշեցնենք,  հոկտեմբերի 5-ին Հոնկոնգում  ցուցարարները սկսել են նահանջել: Նրանք փակուղում են հայտնվել` իշխանությունների այն հայտարարությունից հետո, թե Հոնկոնգի կառավարությունը եւ ոստիկանությունը «անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկեն»` քաղաքի կենտրոնում շրջափակումը վերացնելու համար:

Հոկտեմբերի 13-ին Հոնկոնգի ցուցարարները ղեկավար Լյան Չժենյինին մեղադրել են 50 միլիոն դոլար յուրացնելու մեջ: