Ռուսաստանը շարունակում է Իրանում «Բուշեր» ատոմակայանի շինարարությունը և կատարում Թեհրանի հետ համատեղ նախագծերի շրջանակում ստանձնած բոլոր պարտավորությունները։ Այդ մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ТАСС-ը։

«Շարունակվում է «Բուշեր» ատոմակայանի շինարարությունը։ Մենք մեր կողմից կատարում ենք մեր բոլոր նախագծերի շրջանակում ստանձնած բոլոր պարտավորությունները»,- ասել է Ռուսաստանի առաջնորդը։

Ավելի վաղ կողմերը քննարկել էին նաև տնտեսական համագործակցության ընդլայնումը, դրանց թվում՝ նավթագազային ոլորտում փոխգործակցությունը և համատեղ էներգետիկ նախագծերի զարգացումը։