Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքիանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնումը, ներառյալ՝ նավթի և գազի ոլորտում փոխգործակցության զարգացումը, հայտնել են Իրանի նախագահի մամուլի ծառայությունից։

«Երկու նախագահների բանակցությունների թեմաների թվում էին էներգետիկ համագործակցությունը, նավթի և գազի ոլորտում փոխգործակցության զարգացումը, տնտեսական փոխանակումների ընդլայնումը և համատեղ նախագծերն առաջ մղելու համար փոխադարձ ներուժի օգտագործումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները և հաստատել քաղաքական ու առևտրատնտեսական կապերի հետագա ամրապնդման հարցում իրենց շահագրգռվածությունը։