Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն X սոցիալական ցանցում գրել է, որ Ռուսաստանը փորձում է մանիպուլացնել աֆրիկյան երկրների հասարակական կարծիքը՝ Փարիզի շահերը խաթարելու համար։
Նա հայտնել է այդ գործունեությանն առնչվող անձանց դեմ եվրոպական պատժամիջոցներ սահմանելու հասնելու մտադրության մասին։
Ըստ նախարարի՝ ռուսական տեղեկատվական միջամտության գործողությունները, մասնավորապես, առնչվում են Կամերունին և Կոնգոյի Հանրապետությանը։
Բարոն հղում է արել 2021 թվականին երկրի տեղեկատվական տարածքում օտարերկրյա միջամտությունը բացահայտելու և կանխելու համար ստեղծված ֆրանսիական Viginum ծառայության զեկույցին։
«Ռուսաստանը հուսահատորեն փորձում է գաղութացնել մարդկանց գիտակցությունը, բայց կձախողի, որովհետև մեզ խաբել հնարավոր չէ»,- հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
Բարոն ընդգծել է, որ Մոսկվայի գործողությունները Ֆրանսիայի շահերին սպառնալիք է համարում և մտադիր է հասնել եվրոպական սահմանափակող միջոցների կիրառմանը՝ այդ գործողությունների համար պատասխանատուների նկատմամբ։





























