Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում կստորագրվի պայմանագիր` ԱԻ նախարարության և Ճապոնիայի միջև նշված դրամաշնորհի շրջանակներում գույքի տրամադրման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ դեռևս ամռանը Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև կնքվել էր Ճապոնիայի կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր, ըստ որի` հայկական կողմին տրվելու էր Ճապոնիայի փոքր և միջին ձեռնարկությունների արտադրանք` 200 մլն իենին (1,93 մլն ԱՄՆ դոլարին) համարժեք:
Կնքված փաստաթղթի համաձայն` Ճապոնիայից կստացվի կառավարման 6 նոր մեքենա, որոնց շնորհիվ ԱԻ նախարարությունը կունենա կառավարման շարժական շտաբ:




























