Առաջին «կա՛մ-կա՛մ»-ի պայմանը Հայաստանի առաջ դրել է Եվրոպան եւ Ռուսաստանը չէր կարող անտարբեր լինել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, մամուլի ասուլիսում նշել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՌԴ-ն Հայաստանին կանգնեցրեց «կա՛մ-կա՛մ»-ի ընտրության առջև:
«Կարծում եմ՝ Հայաստանում չկար որևէ քաղաքական ուժը, որը չգտներ, որ Հայաստանի համար լավագույն տարբերակը «ե՛ւ-ե՛ւ»-ի տարբերակն էր, բայց, ցավոք սրտի, 2009 թվականից սկսվեցին գործընթացներ, որոնք այս կամ այն կերպ մեզ ստիպելու էին «կա՛մ-կա՛մ» ընտրությունը կատարել:
«Կա՛մ-կա՛մ»-ի լավագույն ուղղությունը սա է: Այն մտավախությունները, որ առկա են ԼՂՀ սահմանին մաքսակետի հարցում, համոզված եմ, որ նման վտանգ մեզ չի սպառնում, եւ մերոնք ընտրեցին ավելի լավ ճանապարհ»,- ասել է նա:




























