Երեւանի Շերամի եւ Րաֆֆու փողոցների խաչմերուկի թիվ 1 էլեկտրասյան հարեւանությամբ, հոկտեմբերի 15-ին, ժամը 02.40-ին, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ցանկապատին եւ դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























