NEWS.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 14-ին Այգավան գյուղում 38-ամյա տղամարդու դիակ է հայտնաբերվել: Դիակի վրա՝ դեմքի շրջանում եղել են բռնության հետքեր:
Պարզվել է, որ նա Ոսկետափ գյուղի բնակիչ է: Դիակը հայտնաբերելուց ժամեր անց սպանության կասկածանքով բերման է ենթարկվել Ոսկետափ գյուղի 47-ամյա բնակիչը:
Ըստ նախնական տեղեկությունների, սպանվածը եւ ձերբակալվածը միասին խմել են եւ հենց սեղանի շուրջ վիճաբանել են ինչ-որ հարցի շուրջ, որից հետո դին հայտնաբերվել է Այգավան գյուղում:
NEWS.am-ի այս տեղեկության վերաբերյալ ոստիկանությունից միայն հայտնել են, որ դիակ է հայտնաբերվել ու սպանության կասկածանքով կա ձերբակալված, այլ մանրամասներ չեն հայտնել: Նախաքննություն է կատարվում:




























