Վեդի քաղաքի Պուշկինի փողոցում, հոկտեմբերի 14-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Մոսկվիչ 412» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց, ապա՝ ներկայացել բաժին:

Կատարվում է քննություն: