Երեւանի միջազգային բիենալեի շրջանակներում օտարերկրյա մասնագետները կմշակեն Ղարաբաղի բրենդը: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց բիենալեի նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

 «Prime Commercial» ընկերության տնօրեն Սամվել Սահակյանն, իր հերթին, նշեց, որ մասնագետները կայցելեն Ղարաբաղ, որպեսզի մի քանի օրերի ընթաքում ծանոթանան ժողովրդի պատմությանը, մշակույթին եւ ավանդույթներին, մեկ տարվա ընթացքում ստեղծեն Արցախի բրենդը, որով վերջինս կներկայանա աշխարհին:

Մարտիրոսյանը նաեւ հավելեց, որ Ղարաբաղ այցի ընթացքում մասնագետներն իրենց ձեռքերով կպատրաստեն հայկական տոլմա, գինի պատրաստելու համար խաղող կճզմեն եւ խորոված կպատրաստեն: «Մենք ցանկանում ենք, որպեսզի նրանք իրենց ձեռքերով պատրաստեն հայկական կերակուրները, հայկանան հյուրընկալության էությունը հասկանալու համար»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ից 18-ը Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենա Երևանի միջազգային կոմունիկացիոն բիենալեն, որին կմասնակցեն հայտնի ընկերություններ, ժյուրիի անդամներ եւ 10-ից ավելի երկրների մասնակիցներ: