Սաուդյան Արաբիայի քրեական դատարանը մահվան է դատապարտել շիա քարոզիչ այաթոլլա Նիմրա ան-Նիմրային: Այդ մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով մեղադրյալի փաստաբանին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ քարոզիչը կալանավորվել է 2012թ. հուլիսի 8-ին՝ զանգվածային բողոքի ցույցեր եւ անկարգություններ հրահրելու մեղադրանքով: Թագավորության Արեւլյան նահանգում շեյխի կալանավորումը հուզումների ալիք է բարձրացրել, որոնք շատ հաճախ վերաճել են իրավապահ մարմինների աշխատակիցների հետ բախումների:

Սակայն, շեյխը թագավորական ընտանիքում կողմնակիցներ ունի: Այսպես, 2014թ. ապրիլին տնային կալանքի մեջ գտնվող արքայադուստր Աբդալլան ան-Նիմրայի գործը շարունակելու եւ թագավորությունում հեղափոխություն սկսելու կոչով տեսագրություն էր տեղադրել համացանց: